Վենեսուելան ՄԱԿ-ից պաշտպանություն է խնդրել ԱՄՆ-ից
Համաշխարհային Մամուլ
Վենեսուելան խնդրել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել ԱՄՆ-ի հետ կապված իրավիճակին, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադան, փոխանցում է CNN Espanol-ը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Կարակասի խնդրանքով, որը ենթադրել է «մոտ ապագայում» ԱՄՆ-ի կողմից «զինված հարձակման» հնարավորությունը: Մոնկադան նիստի ժամանակ ընդգծել է` Վենեսուելան «այսօր եկել է այստեղ, որպեսզի ԱՄՆ կառավարությունից պահանջի կատարել իր միջազգային պարտավորությունները»:
Խոսնակը ՄԱԿ-ի ԱԽ-ին առաջարկել է երեք միջոց՝ երկու երկրների միջև իրավիճակը վերահսկելու համար․
. Ճանաչել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի առկայությունը՝ կապված Կարիբյան տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից ընթացիկ ռազմական էսկալացիայի հետ
. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար
․ Ընդունել անվտանգության խորհրդի բանաձև, որում նրա բոլոր անդամները, ներառյալ ԱՄՆ-ն, պարտավորվում են հարգել ինքնիշխանությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան