Թրամփը հայտարարել է՝ Պուտինը աջակցում է Գազայում հրադադարին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «լիովին» աջակցում է Գազայի հատվածում հրադադարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նախագահ Պուտինը լիովին աջակցում է դրան։ Այնպես որ, ես ուրախ էի տեսնել նույնիսկ այն երկրները, որոնք անմիջականորեն ներգրավված չէին գործընթացում։ Նրանք բոլորը աջակցում են դրան», - լրագրողներին ասել է Թրամփը։
Հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով՝ 13:00-ին, ուժի մեջ մտավ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարը։ Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագրի առաջին փուլի համաձայն՝ երկու կողմերի բոլոր պատանդները կազատվեն, իսկ իսրայելական զորքերը կհեռանան համաձայնեցված գծեր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան