Ռուսաստանի դեսպանը ներկայացրել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու պայմանները
Աշխարհ
Ռուսաստանը կքննարկի Ուկրաինայի շուրջ Շվեյցարիայում բանակցություններ անցկացնելու հնարավորությունը միայն այն դեպքում, եթե երկիրը հեռանա Կիևից և վերականգնի հավասար հեռավորությունը հակամարտության բոլոր կողմերից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Բեռնում Մոսկվայի դեսպան Սերգեյ Գարմոնինը։
Լրագրողները դիվանագետին հարցրել են, թե ինչ պետք է անի Շվեյցարիան, որպեսզի Ռուսաստանի համար ընդունելի լինի իր տարածքում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հանդիպում անցկացնելը։ Ի պատասխան՝ Գարմոնինը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Շվեյցարիան կազմակերպել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրի և մաքսային հարցերի շուրջ բանակցություններ։ Այդ ժամանակ նույնիսկ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը նշել էր, որ հանդիպումը հնարավոր է դարձել Բեռնի՝ Պեկինից և Վաշինգտոնից հավասար հեռավորության շնորհիվ։
«Սա է գլխավոր արտահայտությունը։ Հավասար հեռավորություն։ Պարզապես «չեզոքություն» ասելը բավարար չէ», - ասել է դեսպանը։


















































Ամենադիտված
Վթար է․ ջուր չի լինելու