Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի օգտագործած 148 ռազմավարական օբյեկտների
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող տրանսպորտային և վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներին։ Համաձայն հաղորդագրության՝ հարվածները իրականացվել են հարվածային անօդաչուների, օպերատիվ-տակտիկական ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու միջոցով։
Նշվում է, որ արդյունքում ոչնչացվել են զինամթերքի և ռազմական տեխնիկայի պահեստներ, ինչպես նաև ուկրաինացի զինծառայողների և օտարերկրյա վարձկանների տեղակայման կետեր՝ ընդհանուր առմամբ 148 շրջանում։
Նախօրեին ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրվա ընթացքում խոցել են Ուկրաինային պատկանող 95 անօդաչու թռչող սարք։ Ըստ նախարարության՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ոչնչացվել է ավելի քան 89 հազար դրոն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան