Զախարովան Պուշկինի արգելքը Ուկրաինայում համեմատել է Բուլգակովի Շարիկովի կերպարի հետ
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ուկրաինայում Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների և անունների արգելքի գաղափարին՝ այն համեմատելով Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպի հերոսի՝ Շարիկովի հետ։ Նրա խոսքերը փոխանցում է ТАСС-ը։
Զախարովայի խոսքով՝ Պուշկինին «ռուսական իմպերիալիզմի խորհրդանիշ» ճանաչելու փորձերը ցույց են տալիս նման նախաձեռնությունների հեղինակների անգրագիտությունը և հոգևոր դատարկությունը։ «Նրանք հիշեցնում են Շարիկովին՝ Բուլգակովի ստեղծած կերպարին, ով մարմնավորում էր ոչ միայն անկրթությունը, այլ նաև մշակույթի նկատմամբ թշնամանքը», — նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Զախարովան նաև անդրադարձել էր Ուկրաինայում կրոնական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքին՝ ընդգծելով, որ նման քաղաքականությունը նպատակ ունի վերացնել երկրի պատմական հիշողությունը և հոգևոր արմատները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան