Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր
Ադրբեջան
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։
Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Գազայում հրադադարի մասին համաձայնագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանական կողմն ընդգծել է Թուրքիայի հաջող միջնորդական ջանքերը` այդ համաձայնությանը հասնելու համար։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru