Աֆղանստան-Պակիստան սահմանին մարտեր են տեղի ունեցել
Աշխարհ
Պակիստանը գրավել է Աֆղանստանի 19 սահմանային դիրք երկու երկրների բանակների միջև տեղի ունեցած բախումներից հետո։
«Պակիստանը գրավել է սահմանի երկայնքով գտնվող 19 աֆղանական դիրք», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ Աֆղանստանն այդ դիրքերն օգտագործել է Պակիստանի տարածքի վրա հարձակումներ իրականացնելու համար։
Աֆղանստանի և Պակիստանի միջև զինված բախումները տեղի են ունեցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին։ Գործողության ընթացքում «Թալիբան» շարժման «Super Tucano» կործանիչները հարվածներ են հասցրել Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող դիրքերին։
Մինչ այդ, Թալիբանի կառավարության պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր Աֆղանստանի արևելյան և հարավային սահմանների երկայնքով գտնվող Պակիստանի ռազմական բազաների վրա «պատասխան հարձակումների» մեկնարկի մասին: Նախարարության տվյալներով՝ հարվածները ուղղված էին այն օբյեկտներին, որոնք «օգտագործվել էին Աֆղանստանի տարածք անօդաչու թռչող սարքեր արձակելու և երկրի օդային տարածքը խախտելու համար»:
Ավելի ուշ Թալիբանը հայտարարել էր Պակիստանի դեմ գործողության հաջող ավարտի մասին:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել