ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս է՝ օգնում է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին․ FT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ օգնում է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող ռուսական էներգետիկ օբյեկտներին, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգները մի քանի ամիս է, ինչ օգնում է Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրում է հրատարակությունը։
Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաների պնդմամբ, որոնց խոսքերը մեջբերել է Financial Times-ը, Ուկրաինային տրամադրված հետախուզական տվյալները, ենթադրաբար, հնարավորություն են տվել հարվածներ հասցնել «կարևորագույն ռուսական էներգետիկ օբյեկտներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին»։
Աղբյուրները նշել են, որ ամերիկյան հետախուզությունը օգնել է Կիևին որոշել երթուղին, բարձրությունը և ժամանակը։
«ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինան ընտրել է հեռահար հարվածների համար թիրախներ, իսկ Վաշինգտոնը հետախուզական տվյալներ է տրամադրել այդ օբյեկտների խոցելիության վերաբերյալ», - գրում է Financial Times-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան