Իրանը դադարեցրել է ԱԷՄԳ–ի հետ համագործակցությունը միջուկային ծրագրի շուրջ։
Աշխարհ
Իրանի իշխանությունները հրաժարվել են իրականացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Եգիպտոսում կնքված համաձայնագիրը։ Այսպիսով, Թեհրանը դադարեցրել է գործակալության հետ համագործակցությունը, ՌԻԱ Նովոստիի հաղոդրմամբ՝ լրագրողներին ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Կահիրեի համաձայնագիրն այժմ կասեցված է, և մենք դադարեցրել ենք ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը միջուկային ծրագրին վերաբերող հարցերով», - նշել է նա։
Արաղչին նաև ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի կողմից համագործակցության շարունակման վերաբերյալ ցանկացած դիմում նախ կքննարկվի Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի կողմից։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել