Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները լիովին չեն ընդհատվել․ Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները լիովին չեն ընդհատվել՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին. դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմի և օգնականների միջոցով, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կապերը, ըստ էության, չեն ընդհատվել։ Եվ հանուն արդարության պետք է ասել՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակը լավագույնը չէր մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ, մեր առևտրատնտեսական համագործակցության ծավալը շարունակել է աճել։ Եվ շփումները լիովին չեն ընդհատվել. դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմի և օգնականների միջոցով», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան