Ուկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումը Ռուսաստանում խիստ մտահոգություն է առաջացնում․ Պեսկով
Աշխարհ
Ամերիկյան «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումն Ուկրաինային խիստ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
««Tomahawk»–ի հարցը մեզ խիստ մտահոգում է, ինչպես արդեն հայտարարել է նախագահ Պուտինը։ Սրանք հատուկ զենքեր են. դրանք կարող են լինել ոչ միջուկային կամ միջուկային։ Դրանք ունեն մեծ հեռահարություն, լուրջ է», - ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, «Tomahawk» հրթիռը չի կարող փոխել իրավիճակը առաջնագծում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով՝ այժմ բոլոր կողմերից սրվում է լարվածությունը։ Ռուսաստանը շարունակում է խոսել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին։
Դմիտրի Պեսկովը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըն անընդհատ խոսում է բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին: Սակայն Ուկրաինան և Եվրամիությունը բացարձակ դժկամություն են ցուցաբերում իրավիճակը կարգավորելու համար որևէ քայլ անելու հարցում:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել