Ուղղաթիռ է կործանվել․ կան տուժածներ (տեսանյութ)
ՏեսանյութերՄի քանի մարդ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ուղղաթիռը կործանվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հանթինգթոն Բիչ քաղաքի շրջանում՝ շաբաթ օրը ցերեկը, հայտնում է Fox 11-ը։
Հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ուղղաթիռը պտտվելով իջնում դեպի Փասիֆիք Քոսթ մայրուղին, ապա հանկարծակի ընկնում և կործանվում ճանապարհի մոտակայքում։
Հանթինգթոն Բիչի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն երեք մարդ է վիրավորվել։ Առայժմ պարզ չէ, թե քանի մարդ է տուժել և որքանով են վնասվածքները ծանր։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է բլոգեր Սանե Հովհաննիսյանը