Թրամփը հայտարարեց վենեսուելական թմրամիջոցների կարտելի անդամների վերացման մասին
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը վերացրել են վենեսուելական թմրամիջոցների կարտելի երեք անդամի, որոնք ներգրավված էին Միացյալ Նահանգներ թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում ։
«Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեք հաստատված վենեսուելացի նարկոհեռասպաններ միջազգային ջրերով անօրինական թմրանյութեր էին տեղափոխում», - գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը շեշտեց, որ հարվածը հասցրել է Պենտագոնի հարավային հրամանատարությունը , և որ ամերիկացի զինվորների շրջանում զոհեր չկան։ Թրամփը տեղափոխվող թմրանյութերն անվանեց «մահացու զենք, որն օգտագործվում է ամերիկացիներին թունավորելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)