Բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել Նեթանյահուի նստավայրի դիմաց
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) գործողության դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի դիմաց , հաղորդում է Ynet-ը։
Ոստիկանությունը շրջափակել է Իսրայելի վարչապետի նստավայրից 300 մետր շառավղով տարածքը ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուն շենքում չէ։
«Վարչապետը լսեց, որ ընտանիքներ են գալիս և փախավ», - պորտալը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքերը։
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր Գազա քաղաքի լիակատար օկուպացմանն ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի գործողության մեկնարկի մասին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան