Բուլղարիայում ռուս գործարար է ձերբակալվել
Աշխարհ
Ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինը ձերբակալվել է Բուլղարիայում , հաղորդում է Associated Press-ը ( AP)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գրեչուշկինը ամոնիումի նիտրատ տեղափոխող նավի սեփականատերն է։ 2020 թվականին այն պայթեց Բեյրութի նավահանգստում , որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։
Գործակալության տվյալներով՝ հինգ տարի առաջ լիբանանյան քննիչ դատավորը Ինտերպոլի միջոցով երկու ձերբակալման օրդեր է տվել։ Մեկը Գրեչուշկինի, մյուսը՝ նավի կապիտան Բորիս Պրոկոշևի, որը նույնպես Ռուսաստանի քաղաքացի է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)