Աֆղանստանում անջատել են համացանցը․ որն է պատճառը
Աշխարհ
Աֆղանստանում օպտիկամանրաթելային ինտերնետը արգելվել է Բալխ նահանգում՝ «անբարոյականությունը կանխելու» պատրվակով: Associated Press-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացրել է «Թալիբան »-ի առաջնորդ Հայբաթուլլահ Ախունզադան։
Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարական գործակալություններն ու բնակելի շենքերը զրկված են Wi-Fi-ից: Նահանգային կառավարության խոսնակ Հաջի Աթթաուլլահ Զայեդի խոսքով՝ տարածաշրջանում ներկայումս հասանելի են միայն բջջային ցանցերը:
«Երկրում կկառուցվի այլընտրանքային տարբերակ՝ կարիքները բավարարելու համար», - ընդգծեց նա։ Զայեդը չի բացատրել, թե արդյոք սահմանափակումները կտարածվեն Աֆղանստանի այլ նահանգների վրա։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից