Եվրոպան լուրջ խնդրի առաջ է կանգնած
Աշխարհ
Բազմաթիվ ներքին բաժանումների և խնդիրների պատճառով Եվրոպան դարձել է անկառավարելի մայրցամաք։ Bloomberg-ը լուսաբանում է տարածաշրջանում տիրող ճգնաժամը ։
«Մեծ Բրիտանիայից մինչև Լեհաստան , Եվրոպան դարձել է անկառավարելի մայրցամաք։ Այն այժմ տառապում է խիստ բյուջեների, երկարատև վարչական գործընթացների, խորհրդարանական մասնատման, քաղաքական ծայրահեղականների կողմից բարձրաձայն դիմադրության և պառակտումների վնասակար համադրությունից, որոնք հաճախ վերածվում են փողոցային բողոքի ցույցերի: Շատ եվրոպացի առաջնորդներ պարզապես անկարող են որևէ բան անել», - նշվում է հոդվածում։
Հռոմի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լուիս Ջովաննի Օրսինան մեկնաբանելով Եվրոպայում քաղաքական ճգնաժամի ավարտի հեռանկարները՝ իրեն հայտարարել է «ծայրահեղ հոռետես»։ Նա նշել է, որ աշխարհը փոխվել է, և եվրոպացի առաջնորդների կողմից ներկայումս վարվող քաղաքականությունը «այլևս չի տեղավորվում ընդհանուր պատկերի մեջ»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)