Ֆոն դեր Լեյենին նոր մեղադրանք է առաջադրվել
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի ձայնագրել ԵՄ հանձնակատարի պաշտոնի թեկնածուների հետ հարցազրույցները, ինչը քննարկումներ է առաջացրել գործընթացում թափանցիկության բացակայության մասին, հաղորդում է Politico ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հոդվածի հեղինակների խոսքով՝ հրատարակությունը խնդրել է փաստաթղթեր Եվրահանձնաժողովի նախագահի և իսպանացի հանձնակատար Թերեզա Ռիբերայի միջև 2024 թվականին տեղի ունեցած հարցազրույցի վերաբերյալ, որը հետագայում դարձավ ֆոն դեր Լեյենի տեղակալը: Միայն գրեթե մեկ տարի անց՝ Politico-ի կողմից Եվրոպական օմբուդսմենի գրասենյակի միջոցով ներկայացված երկու բողոքներից հետո, Եվրահանձնաժողովի գլխավոր քարտուղար Իլզե Յուհանսոնեն խոստովանեց, որ զրույցը տեղի է ունեցել «բանավոր, ուստի գրառումներ չեն արվել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն