Ինչ է նվիրելու Լուկաշենկոն Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ Վալաամի տեսարաններով նկար կնվիրի։ Այս մասին հայտնել Է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Մեր նախագահը անպայման իր նվերը անձամբ կհանձնի Ռուսաստանի նախագահին։ Կարող եմ ասել ձեզ. դա բավականին մեծ և շատ գեղեցիկ նկար է, որը հատուկ պատվերով նկարվել է մեր հայտնի բելառուս նկարիչ Մասլեննիկովի կողմից։ Այս նկարը պատկերում է Վալաամի պարզապես հրաշալի բնապատկերները», - ասել է նա «Առաջին տեղեկատվություն» հեռուստաալիքին։
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին դարձավ 73 տարեկան։ Իր ռուս գործընկերոջը ուղղված շնորհավորական ուղերձում Բելառուսի նախագահը ընդգծել է նրա ներդրումը Ռուսաստանի ինքնիշխանության, հեղինակության և դերի ամրապնդման գործում համաշխարհային ասպարեզում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան