Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է տեղի ունենում
Աշխարհ
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։
ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ հանդիպումը նվիրված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի ու մաքսային ոլորտներում եռակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերին։
Իրանական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան