Ֆրանսիայում նախարարների նոր կաբինետ է ձևավորվել
Համաշխարհային Մամուլ
Հայտնի է դարձել, որ ձևավորվել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
Այսպես, արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի Ժան-Նոել Բարրոն, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը, ով պատասխանատու է արդյունաբերական զարգացման և թվային ինքնիշխանության համար, մնացել է Ռոլան Լեսքյուրը, իսկ արդարադատության նախարարը՝ Ժերալդ Դարմանենը:
Զինված ուժերի նախարարի պաշտոնում նշանակվել է Կատրին Վոտրենը, վերջինս նախկինում ղեկավարել է աշխատանքի և առողջապահության նախարարությունները: Ներքին գործերի նախարարությունը գլխավորել է Լորան Նունյեսը, ով մինչ այդ զբաղեցնում էր Փարիզի ոստիկանության պրեֆեկտի պաշտոնը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան