Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել
Գիտություն և Մշակույթ
Երկուշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել երկրորդ ամենաբարձր ինտենսիվության՝ M դասի արեգակնային բռնկում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ հոկտեմբերի 13-ին՝ Երևանի ժամանակով՝ 09:26-ին, 4246 արեգակնային բծերի խմբում (N24W16 կոորդինատներ) ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.9 բռնկում, որը տևել է 45 րոպե։
Գիտնականները բացատրել են, որ արեգակնային բռնկումները դասակարգվում են ռենտգենյան ինտենսիվությամբ՝ A-ից մինչև X, որտեղ յուրաքանչյուր դասը 10 անգամ ավելի ուժեղ է, քան նախորդը։ Նման բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնք, Երկիր հասնելով, կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը