Ինձ մոտ լավ է ստացվում պատերազմներ ավարտել․ Թրամփ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավարտված արդեն ութերորդ հակամարտությունն է: Այս մասին հայտարարել է ինքը՝ ամերիկացի առաջնորդը, հաղորդում Է Fox News-ը։
«Պատերազմն ավարտված է դա կլինի իմ ութերորդ պատերազմը, որը ես լուծեմ եմ։ Ես կարողանում եմ ավարտել պատերազմները և խաղաղություն հաստատել: Ինձ համար մեծ պատիվ է դա անել: Ես միլիոնավոր կյանքեր եմ փրկել», - պատասխանել Է Թրամփը այն հարցին՝ կարելի է արդյոք Գազայի պատերազմն ավարտված համարել։
Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է, որ այժմ զինված հակամարտություն է ծավալվում Պակիստանի և Աֆղանստանի միջև, ուստի նա մտածել է, որ ստիպված կլինի վերադառնալ Մերձավոր Արևելք: ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը լավ է պատերազմների կարգավորման հարցում և դա անում է ոչ թե հանուն Նոբելյան մրցանակի, այլ հանուն կյանքեր փրկելու:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան