ՆԱՏՕ-ն մեկնարկել է Steadfast Noon զորավարժությունները՝ առանց միջուկային զենքի կիրառման. Ռյուտտե
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքը մեկնարկել է իր ամենամյա Steadfast Noon միջուկային զսպման վարժանքները, սակայն իրական միջուկային զենք չի կիրառվի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 13-ին մեկնարկել է իր ամենամյա Steadfast Noon միջուկային վարժանքները։ Դրանք վաղուց էին պլանավորված։ Դրանք կապված չեն որևէ արդիական համաշխարհային իրադարձության հետ, և իրական միջուկային զենք չի կիրառվի», - նշել է նա։
Զորավարժություններին մասնակցում է դաշինքի 14 երկրներից 71 ինքնաթիռ և 2000 անձնակազմ։ Հիմնական բազան կլինի Նիդեռլանդների Վոլկելի ավիաբազան, իսկ աջակցության տարրերը՝ Մեծ Բրիտանիայի և Բելգիայի բազաներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան