Նեթանյահուն հայտնել է՝ Իսրայելը ինչ գին է վճարել ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության համար
Աշխարհ
Իսրայելը բարձր գին է վճարել երկու տարվա զինված հակամարտության համար։ Այս մասին ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, վարչապետը ելույթ է ունեցել Իսրայելի խորհրդարանում։ Նիստին ներկա է եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք բազմաթիվ հաղթանակներ ենք տարել մեր պատանդներին ազատելու պատերազմում։ Եվ երկու տարի անց Իսրայելի շատ թշնամիներ այլևս չկան։ Բայց մենք բարձր գին ենք վճարել դրա համար», - ասել է Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ հակամարտության հետևանքով՝ զոհվել է ավելի քան 2000 իսրայելցի, այդ թվում՝ զինծառայողներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան