Թրամփը հայտնել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն Tomahawk հրթիռներ կմատակարարի Ուկրաինային
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Կիևին տրամադրել Tomahawk հրթիռներ, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր է՝ խոսեմ Պուտինի հետ։ Կարող եմ ասել. «Լսե՛ք, եթե այս պատերազմը չկարգավորվի, ես նրանց կուղարկեմ Tomahawk հրթիռներ», - պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Tomahawk հրթիռների մատակարարման վերաբերյալ։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ ինքը սպասում է իր ամերիկացի գործընկերոջ որոշմանը, մինչդեռ Կիևը «աշխատում է» մատակարարման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան