Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը «գործուն քայլեր կձեռնարկի» պատերազմը դադարեցնելու համար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Fox News-ի եթերում հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «գործուն քայլեր կձեռնարկի» Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար։
Զելենսկին ասել է, որ ակնկալում է՝ Թրամփը կօգտագործի իր ազդեցությունը արևելքում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելով՝ պատերազմը դադարեցնելու համար։
Նույն օրը Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկարգավորի Ուկրաինայում հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նա իսկապես հավատում է, որ Ռուսաստանի նախագահը հիանալի վարկանիշ կունենար, եթե կարողանար կարգավորել իրավիճակը։
ԱՄՆ նախագահը նաև բարձրացրել է Tomahawk հրթիռներ Կիև տեղափոխելու հնարավորությունը, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի։ Թրամփը նշել է, որ կարող է քննարկել այս հարցը Պուտինի հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան