Ազովի ծովի վրայով «թռչող նավեր» են նկատվել
Աշխարհ
Ազովյան ծովի վրայով ականատեսները նկարահանել են հազվադեպ օպտիկական երևույթ, որը տեսողականորեն ստեղծել է «թռչող նավերի» պատրանք։ Տեսանյութը հրապարակվել է «Море зовет» Telegram-ալիքում։
Կադրերը նկարահանվել են Կրասնոդարի երկրամասի Գոլուբիցկայա բնակավայրում․ հորիզոնում մի քանի ձկնորսական տրալերներ երևում են այնպես, կարծես օդում կախված լինեն։ «Ահա թե ինչպես են մեր նավերը թռչում օդում», — կատակել է տեսանյութի հեղինակը։
Ֆենոմենը հայտնի է որպես ֆատա մորգանա՝ հազվադեպ միրաժ, որն առաջանում է, երբ օդի շերտերի տարբեր ջերմաստիճանները ստեղծում են յուրօրինակ «օպտիկական ոսպնյակ»։ Արդյունքում հեռավոր առարկաները տեսանելի են դառնում բազմապատկված ու բարձրացած ձևով՝ կարծես կախված լինեն ջրի վրայից։ Նմանատիպ դեպք արձանագրվել էր նաև Սոչիի ափերին՝ այս տարվա ապրիլին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան