Բեռլինի բարձրահարկ շենքում պայթյուններ են տեղի ունեցել․ 47 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Հոկտեմբերի 13-ի գիշերը Բեռլինի Նոյկյոլն թաղամասի բնակելի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով՝ 47 մարդ վիրավորվել է, հաղորդում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել Միխայել-Բոնեն-Ռինգի վրա գտնվող High-Deck-Siedlung բնակելի համալիրի բարձրահարկ շենքի առաջին հարկում։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, որը շուտով կլանել է մի քանի բնակարան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ահազանգ են ստացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:30-ին։
Մինչ հրշեջները աշխատում էին հրդեհը մարելու վրա, այրվող բնակարանում տեղի են ունեցել լրացուցիչ պայթյուններ։ Հարվածային ալիքը կոտրել է բակի պատուհանները, իսկ շենքի շրջակայքում բեկորներ են ընկել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան