Թրամփը Քնեսեթում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երկուշաբթի օրը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթում) ելույթ ունենալիս, կրկին հիշատակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության մասին։
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները կձգտի կառուցել ապագա և ժառանգություն հաջորդ սերունդների համար՝ հիմնված համագործակցության, բարեկամության և առևտրային կապերի վրա։
«Թել Ավիվից մինչև Դուբայ, Հայֆայից մինչև Բեյրութ, Երուսաղեմից մինչև Դամասկոս <...> և Հայաստանից մինչև Ադրբեջան՝ ևս մեկ պատերազմ, որը ես կանգնեցրի», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան