Ռուսաստանում քննադատել են ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժությունները՝ դրանք անվանելով ագրեսիվ ուղերձ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս դաշինքի «ագրեսիվ բնույթն» ու լարվածությունը սրելու ձգտումը։ Այս մասին պատգամավորը նշել է Lenta.ru-ին տված մեկնաբանության մեջ։
Շվիտկինի խոսքով՝ Արևմուտքի երկրների նման նախաձեռնությունները միտված են ոչ միայն ռազմական արդյունաբերության ֆինանսավորման ավելացմանը, այլև եվրոպական հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելուն՝ «ռուսաֆոբ քաղաքականության ամրապնդման համար»։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ «Մեր միջուկային եռյակն անընդհատ մարտական պատրաստության մեջ է, սակայն միջուկային զենքի կիրառման որևէ պլան գոյություն չունի»։ ՆԱՏՕ-ի զորավարժությունները մեկնարկելու են հոկտեմբերի 13-ին՝ Հյուսիսային ծովի շրջանում, և ըստ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ դրանք կոչված են ցույց տալ դաշինքի միջուկային զսպման կարողությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան