Դոլարի փոխարժեքը Ռուսաստանում նվազել է
Ռուսաստան
Ռուսական ռուբլին շարունակում է ամրանալ․ դոլարի հաշվարկային փոխարժեքը առաջին անգամ օգոստոսի 28-ից ի վեր իջել է 80 ռուբլուց ներքև, ըստ առևտրային տվյալների։ Ամերիկյան արժույթը նվազել է 1,07 ռուբլով՝ նվազագույնը հասնելով 79,94 ռուբլու։
«Կոմերսանտ»-ի վերլուծությամբ՝ ռուբլու հոկտեմբերյան ամրացումը պայմանավորված է արտահանողների կողմից արտարժույթի մասշտաբային վաճառքով։ «Աստրա կառավարման ակտիվների» ներդրումային տնօրեն Դմիտրի Պոլևոյը նշել է, որ պարտադիր արժութային վաճառքի նորմայի չեղարկումից հետո արտահանողները վերցնում են դադարներ, ինչը հանգեցնում է փոխարժեքի տատանումների աճին։
«БКС Мир инвестиций»-ի գլխավոր տնտեսագետ Իլյա Ֆյոդորովն էլ հավելել է, որ սեպտեմբերին շատ արտահանողներ սպասում էին հիմնական տոկոսադրույքի նվազեցման և դոլարի աճի, այդ պատճառով նախընտրում էին ներսում հաշվարկների համար վերցնել կարճաժամկետ ռուբլային վարկեր՝ փոխարենը չվաճառելով արտարժույթը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան