Թրամփը Իսրայելի խորհրդարանում կոչով դիմել է երկրի նախագահին (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգին կոչ է արել ներում շնորհել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում: Նրա խոսքերը հնչել են Իսրայելի խորհրդարանում ելույթի ժամանակ, որը հեռարձակել Է Սպիտակ տունը:
«Ես գաղափար ունեմ՝ ինչու ներում չեք շնորհում Նեթանյահուին։ Նա պատերազմական ժամանակների մեծագույն նախագահներից մեկն է»,- հայտնել Է Թրամփը՝ սխալմամբ Նեթանյահուին նախագահ անվանելով։
Խորհրդարանի պատգամավորները Թրամփի առաջարկին արձագանքել են բղավոցներով և ծափահարություններով: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ իր ելույթի այդ հատվածը նախապես պատրաստված չի եղել և ընդունել է, որ իր առաջարկը խիստ վիճելի է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)