Թրամփը ժամանել է Եգիպտոս՝ Գազայի գագաթնաժողովին մասնակցելու համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի օդանավակայանում, որտեղ տեղի է ունենալու Գազայի հատվածում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովը։ Միջոցառումը հեռարձակում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ Սիսիի գրասենյակը։
Երկուշաբթի օրը Շարմ էլ Շեյխում տեղի է ունենում գագաթնաժողով։ Նպատակն է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, ամրապնդել Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը և բացել նոր գլուխ տարածաշրջանային անվտանգության և կայունության մեջ։ Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 30 պետություններ և միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան