«Իրավունք». Ո՞ւմ ականջներն են թաքնված աղբավայրի հրդեհների հետևում
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին ամիսներին Նուբարաշենի աղբավայրում արձանագրված տասնյակից ավելի հրդեհները ցեց է գցել ՔՊ-ի ներսում: Ըստ իշխանական կուլիսային շշուկների` որոշ շրջանակներ լուրջ վարկած են առաջ քաշում՝ համարելով, որ հրդեհները կարող են նպատակային, պլանավորված եւ քաղաքական շարժառիթով իրականացված գործողություններ լինել։
Ավելի կոնկրետ՝ Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ՝ հենց իշխանական որոշ շրջանակների կողմից, որոնց միջոցով փորձ է արվում նրան չեզոքացնել, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչության վերջին համագումարում նա պահպանեց իր դիրքերը, ինչը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սրտով չէ:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է