Ուկրաինային Tomahawk-ի մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև
Ռուսաստան
Ուկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը կարող է վտանգավոր հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Այս մասին Telegram-յան ալիքում հայտարարել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
«Թրամփը սպառնացել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չկարգավորի ուկրաինական հակամարտությունը, ապա «նրա համար դա վատ կավարտվի»։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ առաջին հերթին՝ հենց Թրամփի», - հայտնել է պաշտոնյան։
Նա հստակեցրել է, որ թռիչքի ժամանակ «անհնար է տարբերել» սովորական և Tomahaw միջուկային հրթիռները, ընդ որում՝ արձակումն իրականացնելու է ոչ թե Ուկրաինան, այլ ԱՄՆ-ն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան