Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծում
Աշխարհ
Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են եկել ստեղծել ավտոմոբիլային փոխադրումների հարցերով համատեղ աշխատանքային խումբ։
Report-ի փոխանցմամբ, այս մասին ասվել է կառավարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքային խմբում կներառվեն երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գործակալությունների ներկայացուցիչներ։
Ավելին՝ կողմերը ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա հասցնելու և բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ երեք ամսվա ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով գործողությունների ծրագիր մշակելու համար։
Հիշեցնենք, որ կառավարության բարձր մակարդակի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել երեկ Բաքվում։ Բանակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիգը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան