Մոսկվան, Բաքուն և Թեհրանը համաձայնության են եկել Հյուսիս-Հարավ միջանցքով տրանսպորտային հաղորդակցությունն ավելացնելու շուրջ
Ռուսաստան
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը, Բաքվում եռակողմ հանդիպումից հետո ընդունված կոմյունիկեի համաձայն, կաշխատեն Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով փաստաթղթին։
«Ընդգծվել է միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա հասցնելու և բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը», - ասվում է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկովի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների նախարար Ֆարզանե Սադեղի կողմից ստորագրված փաստաթղթում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նաև համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որի գործունեությունը ուղղված կլինի այս նախաձեռնության իրականացման պլանի պատրաստմանը երեք ամսվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)