Մադագասկարի նախագահը հաստատել է, որ լքել է երկիրը
Աշխարհ
Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան հաստատել է իր՝ երկրից հեռանալու մասին լուրը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով նախագահի հեռուստատեսային ուղերձին։
Ռազոելինան որպես իր հեռանալու պատճառ՝ նշել է անձնական անվտանգության հետ կապված մտահոգությունները։
Նախագահի ներկայիս գտնվելու վայրը մնում է անհայտ։
Africa Intelligence պորտալի տվյալներով՝ Ռաջոելինան նախկինում հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ իր հեռանալը որակելով որպես «ռազմավարական նահանջ»։ Հոկտեմբերի 13-ի առավոտյան նա առցանց հանդիպում է անցկացրել իր վարչակազմի հետ՝ ընդգծելով երկրի կառավարման նկատմամբ իր շարունակական վերահսկողությունը։
Մինչ այդ, հանգստյան օրերին, նա խորհրդակցություններ է անցկացրել մի քանի աֆրիկյան երկրների ղեկավարների հետ՝ աջակցություն խնդրելով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն