Թուրքիան արևմտյան գործընկերներին կոչ է արել Ուկրաինայի հարցում դիվանագիտություն դրսևորել
Թուրքիա
Արևմտյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ Թուրքիան կոչ է անում դիվանագիտություն դրսևորել ուկրաինական հարցում և ակնկալում է աջակցություն բանակցություններին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Մենք սպասում ենք բանակցությունների վերսկսմանը և բարձրացնում ենք դրանց անհրաժեշտությունը բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում՝ մեր արևմտյան գործընկերների հետ», - ասել է նա։
Աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել Արևմուտքի արձագանքը Թուրքիայի առաջարկներին։ Անկարան հույս ունի վերսկսել բանակցությունները Ստամբուլում, սակայն նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար