Թրամփը շփոթել է Կանադայի վարչապետի պաշտոնը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ Էլ Շեյխում Գազայի հատվածի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին նախագահ է անվանել: Այս մասին հայտնում է կանադական CBC News հեռուստաալիքը։
Համատեղ հռչակագրի ստորագրումից հետո Թրամփը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցող առաջնորդներին և, դահլիճում նկատելով Քարնիին, հայտարարել է․ «Ես շատ շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, պարոն նախագահ»։
Կանադայի վարչապետը պատասխանել է. «Ուրախ եմ, որ դուք իմ պաշտոնը բարձրացրեցիք նախագահի աստիճանի»: Ամերիկացի առաջնորդը, ծիծաղելով, թեթևակի հարվածել է Քարնիի ձեռքին և հավելել՝ «համենայն դեպս ես չասացի «նահանգապետ»»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)