Քանի Tomahawk հրթիռ ԱՄՆ-ն կփոխանցի Ուկրաինային․ FT
Վերլուծական
ԱՄՆ իշխանությունները կարող են Ուկրաինայի զինված ուժերին փոխանցել 20-50 Tomahawk հեռահար հրթիռներ: Այս մասին, վկայակոչելով CNAS վերլուծական կենտրոնի Պաշտպանական ծրագրի տնօրեն Սթեյսի Պետիջոնին, հայտնում է The Financial Times թերթը։
«Վաշինգտոնը կարող է Կիևի համար 20-50 Tomahawk հրթիռ հատկացնել», - հայտնել է պարբերականը՝ նշելով, որ այդքան հրթիռների փոխանցումը դժվար թե կարողանա ազդել զինված հակամարտության ընթացքի վրա:
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Վաշինգտոնի կողմից Tomahawk հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի և առաջին հերթին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան