Եվրոպայում գնահատել են Գազայի օրինակով Ուկրաինական կարգավորման հնարավորությունները
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինական հակամարտությունը հազիվ թե հաջողվի կարգավորել Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռք բերած համաձայնության օրինակով։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Մարի-Ագնես Շտրակ-Ցիմերմանը, նրա խոսքը մեջբերում է Die Welt-ը։
«Ուկրաինայում հասնել այն նույն հաջողության, որին անկասկած հասել Է Թրամփը Գազայի հատվածում, հնարավոր է միայն ճնշման, ճնշման և ևս մեկ անգամ կրկնեմ ճնշման միջոցով», - ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև զինված հակամարտությունը մոտեցել է ավարտին, ուստի այժմ ճիշտ ժամանակն է զբաղվել ուկրաինական ճգնաժամի լուծմամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան