ԱՄՆ-ում հնարավոր են համարել՝ Թրամփը կհրաժարվի Ուկրաինային օգնությունից (տեսանյութ)
ՏեսանյութերԲրիտանացի աշխարհաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարող է հետ պահել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Կիևին զենք մատակարարելուց:
Մերկուրիսը բացատրել է, որ Ուիթքոֆը կարող է Թրամփին հետ պահել Ուկրաինային զենք մատակարարելուց՝ Մոսկվայի հետ երկխոսություն հաստատելու համար: «Ուիթքոֆը կասի՝ եկեք Թրամփին առիթ չտանք մտածելու, որ Tomahawk-ի այդ հրթիռների փոխանցումը կարող են վախեցնել ռուսներին և ստիպել զիջումների գնալ։ Ես ռուսների հետ ամեն ինչ կկարգավորեմ մի փոքր ուշ», - ասել է վերլուծաբանը։
Փորձագետը վստահ է, որ Ուիթքոֆը գիտակցում է Ռուսաստանին սպառնալիքներ հնչեցնելու անիմաստությունը։ Ընդ որում, Tomahawk-ի մատակարարումն Ուկրաինային կհանգեցնի հակամարտության նոր էսկալացիայի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)