Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրում կան թերություններ․ Times
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Գազայի հատվածում հակամարտության կարգավորման անկատար և առանց մանրամասների ծրագիրը: Այս մասին գրում է Times թերթը։
«Թրամփի 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը չունի մանրամասներ և սկզբունքներ։ Ո՞վ է կառավարելու Գազան այս պահին: Ո"վ է հատկացնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կայուն քաղաքական կարգավորման բացակայության պայմաններում վերականգնման համար անհրաժեշտ միլիարդները», - հարցրել է պարբերականը։
Հաղորդվում է, որ Թրամփն իր ծրագրում տալիս է «դեպի Պաղեստինյան անկախություն «ճանապարհի» անորոշ խոստում», որը հիշեցնում է պետության ստեղծման մասին հին բանակցությունները, որոնք դարձել են միայն «ծխածածկույթ, որը կոչված է թաքցնելու այն, ինչն արդեն դաժան, անարդար և պայթյունավտանգ իրականություն էր»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան