Սպասվում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպում․ Incheonilbo
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա Գյոնջուում հոկտեմբերի վերջին: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության միավորման նախարար Չոն Դոն Յոնը, փոխանցում է Incheonilbo-ն։
Նախարարի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ միջկորեական սահմանին՝ Փհանմունջոմ գյուղում:
«Ելնելով բաց տեղեկատվության և տվյալների վերլուծությունից՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները, ինչպես երևում է, պատրաստ են բանակցությունների», - նշել է Չոնը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցել ԿԺԴՀ ղեկավարի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան