Էրդողանը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագիրը
Թուրքիա
Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը պաղեստինյան հարցի լուծում չէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սխալ կլինի այս համաձայնագիրը դիտարկել՝ որպես պաղեստինյան հարցը լուծող փաստաթուղթ։ Ըստ էության, ձեռք բերված համաձայնագիրը հրադադարի համաձայնագիր է», - ասել է նա։
Էրդողանը կարծում է, որ պաղեստինյան հարցի միակ լուծումը Պաղեստինի անկախ պետության ստեղծումն է՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով, 1967 թվականի սահմանների հիման վրա։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ