Կրեմլը պատասխանել է Թրամփի` Ուկրաինայում նոր նպատակի վերաբերյալ հարցին
Աշխարհ
Ռուսաստանը ողջունում է նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ ձգտելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ողջունում ենք քաղաքական կամքի հաստատումը՝ խաղաղ կարգավորման որոնումները լիովին հեշտացնելու համար», - ասել է նա։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան լավ ծանոթ է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ Ուիթկոֆը «ապացուցել է իր արդյունավետությունը Մերձավոր Արևելքում»։
«Մենք հույս ունենք, որ նրա տաղանդը կշարունակի նպաստել մեր աշխատանքին ուկրաինական ճակատում», - հավելել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան