Զելենսկին հրավեր է ստացել՝ այցելելու Միացյալ Նահանգներ․ NYP
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տնից պաշտոնական հրավեր է ստացել՝ այցելելու Միացյալ Նահանգներ, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատանը։
«Նախագահ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն՝ այս շաբաթ բանակցություններ վարելու», - նշել է հրատարակությունը։
Առաջիկա հանդիպումը կլինի առաջինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել ամերիկացի առաջնորդի հետ հոկտեմբերի 17-ին՝ քննարկելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդումը, Tomahawk հրթիռների մատակարարումը և որոշ այլ հարցեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան