«Հայկական ժամանակ». ԲՀԿ-ի հույսի՞ն է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ԱԺ առաջիկա ընտրություններում կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Նման հնարավորությունը երեկ չհերքեցին ոչ ԲՀԿ-ում և ոչ էլ Օսկանյանի «Սիվիլիթաս»-ում:
Այս կապակցությամբ իրեն ուղղված մեր հարցին «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Ես էլ լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ»: Երեկ մինչև օրվա ավարտը Ղազարյանը որևէ պատասխան չփոխանցեց, ինչը նույնպես պատասխան է: Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ նույն հարցի կապակցությամբ ասաց. «Ձեր այդ և մնացած բոլոր հարցերը կամ քննարկման փուլում են կամ դեռ չեն քննարկվել»: Նա ասաց միայն, որ ԲՀԿ առաջնորդը հանձնարարել է մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական 2-3 թեկնածուների անուններ ներկայացնել իրեն: Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը, ինչպես տեղեկացրել էինք, մտադիր է մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ